Կանոններ

DILIJAN RUN 2025-ը մարզական փառատոն և միաժամանակ քաղաքային և քաղաքից դուրս տեղանքում անցկացվող վազքի մրցություն է, որը տեղի կունենա հոկտեմբերին: Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ վազորդներ և նրանց երկրպագուները։

Փառատոնը երկօրյա միջոցառում է, որը տեղի կունենա UWC Դիլիջանի դպրոցի տարածքում, Դիլիջան քաղաքի կենտրոնական զբոսայգում, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ նպատակ ունենալով հանրայնացնելու բնական, մշակութային, պատմական ժառանգությունը, զանգվածային սիրողական սպորտը, զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը և բարձրացնելու Դիլիջան քաղաքի և ընդհանրապես Հայաստանի ճանաչելիությունը։

  • Կազմակերպիչներ
    "ԴԻԼԻ ՍՊՈՐՏ" ՍՊԸ և UWC Dilijan
  • Թեժ գիծ
    Կթարմացվի վազքից ոչ ուշ, քան 14 օրացուցային օր առաջ
  • Անցկացման վայրը և ժամկետները
    • Անցկացման վայրը՝ UWC Dilijan, Հայաստան, ք. Դիլիջան, Գետափնյա 7, 3903;
    • Օր 1. 10.10.2025, 16:00 - 20:00;
    • Օր 2. 11.10.2025, 07:00 - 20:00.
  • Մասնակցության արժեքը
    Մրցությանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցված մասնակիցները:


    մինչև 2025թ. հունիսի 10-ը

    2025թ. հունիսի 11-ից մինչև 2025թ. օգոստոսի 10-ը

    2025թ. օգոստոսի 11-ից մինչև 2025թ. հոկտեմբերի 10-ը

    Trail Marathon

    65 EUR

    75 EUR

    85 EUR

    Medium Trail

    55 EUR

    65 EUR

    75 EUR

    Short Trail

    35 EUR

    40 EUR

    45 EUR

    UWC Fun Run

    18 EUR

    20 EUR

    23 EUR

    Kids Run

    15 EUR

    18 EUR

    21 EUR


    * «UWC Fun Run», «ShortTrail», «Medium Trail» և «Trail Marathon» արահետների արժեքը ներառում է մարզաշապիկ:
  • Մասնակցի մեկնարկային փաթեթ
    Մասնակիցների մեկնարկային փաթեթը ներառում է՝
    • մեկնարկային համար ժամանակային չիպով,
    • պահպանման խցիկի պիտակ,
    • մարզաշապիկ («UWC Fun Run», «ShortTrail», «Medium Trail» և «Trail Marathon» հեռավորությունների համար),
    • նվերներ միջոցառման գործընկերներից:
  • Պարգևատրում
    Սահմանված ժամանակում մրցավազքն ավարտած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մեդալով: «ShortTrail», «Medium Trail» և «Trail Marathon» մրցատարածությունների մասով բացարձակ առաջնությունում պարգևներ կհանձնվեն 1-ից 3-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ տղամարդկանց և կանանց խմբերում:

    • Trail Marathon
    1-ին տեղ՝ 650 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;
    2-րդ տեղ՝ 250 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;
    3-րդ տեղ՝ 150 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;

    • Medium Trail
    1-ին տեղ՝ 300 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;
    2-րդ տեղ՝ 150 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;
    3-րդ տեղ՝ 100 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;

    • Short Trail
    1-ին տեղ՝ 200 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;
    2-րդ տեղ՝ 100 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;
    3-րդ տեղ՝ 75 EUR, անհատական մեդալներ, արժեքավոր մրցանակներ և նվերներ;

    • UWC Fun Run վազքը մրցակցային չէ, վերջնագծում բոլոր մասնակիցները մեդալ են ստանում;

    • Kids Run վազքը մրցակցային չէ, վերջնագծում բոլոր մասնակիցները մեդալ են ստանում;
    3-6 տարեկան երեխաները կարող են մասնակցել միայն ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ: