Մարզական փառատոնը տեղի կունենա
UWC Dilijan միջազգային դպրոցի կամպուսում: UWC Դիլիջանը Միացյալ աշխարհի քոլեջների անդամ 18 դպրոցներից մեկն է, որը բացվել է 2014թ: Ամեն տարի դպրոցն ընդունում է օժտված և տաղանդավոր երեխաների տարբեր երկրներից: Շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող կամպուսը մասամբ տեղակայված է Դիլիջանի գեղատեսիլ ազգային պարկում: Փառատոնի ընթացքում UWC Դիլիջանն իր դռները կբացի միջոցառման բոլոր մասնակիցների համար: